Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան
ВИДЕОԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Մարդիկ ասում են՝ «որ ադրբեջանցիները գան Հայաստան, մենք այստեղից կգնանք»:
Բայց որքա՞ն կարող ենք լքել մեր երկիրը։ Ու՞ր պետք է գնանք։ Ինչի՞ համար։
Միջազգային քաղաքականության մեջ միշտ կա «ոչ» ասելու տարբերակը, իսկ մեր իշխանությունները քննարկում են ցանկացած ադրբեջանական պահանջ։
Քննարկելու բան չկա, ասեք՝ «ոչ». Ոչ մի ադրբեջանցի չպետք է վերաբնակեցվի Հայաստանում, քանի որ մենք մեր ժողովրդին Ադրբեջանում վերաբնակեցնելու օրակարգ չունենք, դուք էլ պետք է չունենաք։
Թեման փակե’ք։
Նիկոլ Փաշինյանը քանդում է մեր ազգային պետությունը, իսկ դրան զուգահեռ Ալիևը, չհանդուրժելով այն փաստը, որ ՀՀ-ն միակ մոնոէթնիկ պետությունն է տարածաշրջանում, ցանկանում է Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնել, որպեսզի ժողովրդագրությունը փոխվի, հայերը դառնան փոքրամասնություն ու մեր երկիրը մեր ձեռքից խլեն։
Պետք է հետևյալ համաժողովրդական կամքը ձևակերպել.
Մենք չենք գնալու մեր հայրենիքից։
Թույլ չենք տալու, որ մեր տներում ադրբեջանցիների բնակեցնեն ու փոխեն պետության ժողովրդագրությունը։
Չենք հանդուրժելու ապազգային իշխանություն։



