Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին
АНАЛИТИКАՕրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, այցելելու է Հայաստան։ «Փաստը» հայտնել էր, թե այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև այսպես կոչված աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփի որդու այցը Հայաստան։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել։
Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատում ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավանքը սկսելու պահից փորձագետները զգուշացնում էին, որ այդ «խաղը» ծանր հետևանքներ է ունենալու հենց ՀՀ իշխանությունների համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնի է քրիստոնեական արժեքների նկատմամբ իր առանձնահատուկ հավատարմությամբ, և բնական է՝ ՀԱԵ-ի դեմ պատժիչ գործողությունները չէին կարող աննկատ մնալ Վաշինգտոնում։
Ընդ որում, Թրամփի որդու այցի չեղարկումը միայն ծաղիկներն են։ Չի բացառվում, որ ամերիկյան կողմը ավելի կոշտ միջոցների դիմի, եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ինքնամոռաց հարվածել եկեղեցուն։ Կհասկանա՞ այս պարզ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։
Մարիամ Գալստյան



