Արբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։
Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ ու նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։
Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերն ու դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր ու վնասակար հենց Հայաստանի Հանրապետության համար։
Հ.Գ. Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք այս նյութով ու նպաստեք տարածմանը, թող շատ մարդ կարդա այս ինքնախոստովանական ցուցմունքները»։
Հետևեք մեզ՝ այստեղ



