Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին: Ակս մասին հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։ Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան–Եվրոպական Միություն և Հայաստան–ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



