Գազան Իսրայելին է փոխանցել 2014 թվականի Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի վերջին օրերին սպանվածի մարմին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազան Իսրայելին է փոխանցեն պատանդի մարմին, որն Իսրայելի պնդմամբ 2014 թվականի Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի վերջին օրերին սպանվածի մարմին է։ Նրա մարմինը ավելի քան 11 տարի պահվել էր Գազայում։
ՀԱՄԱՍ-ը Գոլդինի մարմինը հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որը այն փոխանցել է իսրայելական կողմին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագրի շրջանակում, որն ավարտել էր Գազայի վերջին մարտերը։
Պատանդը՝ Գոլդինը, 23 տարեկան, զոհվել էր 2014-ի օգոստոսի 1-ին՝ Ռաֆահում հրադադարի ընթացքում։ Նրա առևանգումը հանգեցրել էր Իսրայելի զանգվածային հարվածների՝ կիրառելով վիճահարույց «Հաննիբալ» հրահանգը։
Այդ պատերազմում զոհվել էին 68 իսրայելցի զինվոր և ավելի քան 2,200 պաղեստինցի, ըստ ՄԱԿ-ի։
Գոլդինի մարմնի վերադարձից հետո Գազայում դեռ մնում են չորս զոհված պատանդների մարմիններ՝ երեք իսրայելցի, որոնք սպանվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ին, և մեկ թայլանդացի քաղաքացի, որը համարվում է մահացած։
Հետևեք մեզ՝ այստեղ



