Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը և ուղևորը ամուսիններ են, ՌԴ քաղաքացիներ 24-ամյա Վալեր Ներսիսյանը և 25-ամյա Կիստինա Նեվիդիմովան։
Հետևեք մեզ՝ այստեղ



