Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա Տոնոյան
БЛОГԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ ակտիվորեն սկսել են տարածել ապատեղեկատվություն այն մասին, թե իբր դադարեցվել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը։ Նախ ասեմ, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ աղերս չունի և բացարձակ սուտ է: Հատիսի գագաթին աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունն ընթանում է լայն թափով, իսկ յուրաքանչյուր օր հարյուրավոր կամավորներ մասնակցում են շինարարական աշխատանքներին։ Երկրորդ, այս ծավալի և այս մասշաբի որևէ շինարարություն, որևէ երկրում չի կարող իրականացվել առանց պատկան մարմինների, պետական գերատեսչությունների համապատասխան շինթույլտվությունների և այս դեպքում ևս շինարարությունն իրականացվում է առկա բոլոր շինթույլտվությունների պայմաններում։ Եվ երրորդ, առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ որ դիվիդենտներ քաղել թեմայի շահարկումից։ Իսկ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ բոլոր լրատվամիջոցներին ու իմ լրագրող գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ընթացքի լուսաբանման գործում ցուցաբերած աջակցության համար։



