Դաբաղի պատճառով կենդանիներ են սատկում ՀՀ-ում․ վարակը մարդկանց համար կարո՞ղ է վտանգավոր լինել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ տարբեր մարզերի ֆերմերներ ահազանգում են, որ դաբաղ վարակը գլուխ է բարձրացրել մարզերում: Ըստ ֆերմերների՝ ամենը սկսվել է դեռ ամռանը Շիրակի մարզից և այժմ տարածվել այլ մարզերում:
MediaHub-ի զրուցակից ֆերմեր Վրույր Այվազյանը նշեց, որ դաբաղ վարակը ակտիվ շարունակվում է գլուխ բարձրացնել մարզերում։
«Ամբողջ Հայաստանում դաբաղ հիվանդությունը շարունակվում է տարածվել, ու դեռ երկար ժամանակ դեռ կտարածվի, չնայած, որ վակցինացիաներ արվել են։ Ֆերմերները հետևանքները շարունակում են կրել, արդեն մեկ ամսից ավել անցել է, կենդանիների մոտ հոդացավ կա, պայքարում ենք այդ հոդացավերի դեմ, անգամ մարդկանց համար նախատեսված դեղեր ենք օգտագործում»,- նշեց Այվազյանը։
Ըստ ֆերմերի՝ խոշոր կենդանիների անկումները, օրինակ՝ Լոռիում, քիչ են, փոքր կենդանիներն են սատկում։
«Համատարած խոզերի սպանդ ա, 20 կգ-ից պակաս խոզերը՝ գոճիները, համատարած սպանդի մեջ են, դաբաղից, եթե անգամ մի քիչ մասնագիտական խորանանք, դաբաղից է, թե՞ դաբաղի հետևանքով նպաստավոր պայմաններ առաջացած այլ հիվանդությունից է, բայց այն, որ սկզբնաղբյուրը դաբաղն է, դա միանշանակ է»,- նշեց ֆերմերը։
Ֆերմերը, MediaHub-ի հետ զրույցում, մի քանի ամիս առաջ նշել էր․ «Ես կոնկրետ գիտեմ դեպքեր, երբ մարդիկ վարակվել են դաբաղով, այժմ էլ հնարավոր է Լոռիում, Տավուշում, Շիրակում և այլ մարզերում մարդիկ դաբաղով վարակված լինեն. սիմպտոմները՝ ձեռքին կամ գլխին հեղուկանման բշտեր, գլխացավ»։
Այժմ ֆերմերը նշեց, որ հետաքրքրվել և ուսումնասիրել է մարդկանց դաբաղով հիվանդանալու հետազոտություններով․ «Ես ուսումնասիրել եմ այդ թեման, և ինչպես նշվում է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությունում, նրանք գտնում են՝ դաբաղը մարդկանց փոխանցվող հիվանդություն է»։
Սակայն, ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի»՝ դաբաղ հիվանդությունը չի փոխանցվում մարդուն և չի համարվում հանրային առողջության ռիսկ։
Ամեն դեպքում, ֆերմերը նշեց, որ տարբեր մարզերում բազմաթիվ խոզերի անկում կա, իսկ ֆերմերները բազմաթիվ կորուստներ ունեն։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



