Իրանն աննախադեպ երաշտ է ապրում, Թեհրանը տարհանման վտանգի առջև է կանգնած
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և նրա մայրաքաղաք Թեհրանը աննախադեպ երաշտ են ապրում։ Աննախադեպ քիչ տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են, և իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին պաշարներ կուտակել ջրի համար։ Նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է տարհանվել, գրել է BBC-ն։
Ըստ Պեզեշկիանի՝ եթե շուտով անձրև չգա, Թեհրանում ջրի պաշարները պետք է չափաբաժիններով բաշխվեն, բայց նույնիսկ այս միջոցառումը կարող է բավարար չլինել աղետը կանխելու համար։ «Եթե չափաբաժինը չաշխատի, մենք գուցե ստիպված լինենք տարհանել Թեհրանը», - զգուշացրել է Պեզեշկիանը։
Օդերևութաբանները հայտնել են, որ Իրանում առաջիկա 10 օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում։ Մինչդեռ ջրային ճգնաժամն արդեն ազդում է մայրաքաղաքի առօրյա կյանքի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



