Վթար՝ Արմավիրում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Սոս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել կողաշրջված «Mercedes»-ը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



