Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է
ПОЛИТИКАՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը վերջերս այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Այցը ուշագրավ է նրանով, որ քաղաքական գործիչը ոչ միայն ընդգծեց Եռաբլուր գալու կարևորությունն ու անհրաժեշտությունը, այլև մեղադրեց իշխանությանը այդ ամենը չկատարելու մեջ։ Նկատելի է, որ Մանուկյանի համար առաջնայինը ազգային արժանապատվությունն ու նվիրվածությունն է հայրենիքին, որը իշխանության համար իսպառ վերացած է։
Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ ժողովուրդը պետք է նկատի ունենա իր իրավունքները և գնահատի այն արժեքները, որոնց համար պայքարել են մեր տղաները:
«Ազգը տրոհվել է բազում մասերի։ Սա անկարող իշխանությունների կառավարման հետևանք է»— ասաց նա և հավելեց․ «Եթե մենք ստի կայսրությունը կերտած այս գոյանքները պիտի կառավարեն մեզ, իշխանություն ունենան, մենք գոլությունը ունենալու իրավունք չունենք, պետականություն կկորցնենք»։
Նա հստակ նկատեց նաև, որ իշխանությունը չի կարողանում ապահովել ոչ ազգային արժեքների պաշտպանությունը, ոչ ժողովրդի սպասելիքները.
«Քաջ Նազարը միամիտ էր, պարզ էր, սրանք խորամանկ են, խաբեբա։ Երբ ոչխարն է առաջնորդում առյուծներին, այս վիճակն է լինում։ Իսկ այստեղ՝ Եռաբլուրում, առյուծներն են», – եզրափակել է նա։
Մանուկյանի այցը և ուղերձները ավելի ընդգծված են դարձնում ազգի ինքնության ու արժեքների պաշտպանությունը։ Այս այցը վկայում է, որ Վաղարշապատի ընտրությունները չեն սահմանափակվում միայն տեղական խնդիրներով. դրանք վերածվում են խորհրդանշական պայքարի ազգային արժեքների պահպանման և հասարակության ձայնը լսելի դարձնելու համար:
Այսպիսով, Մանուկյանի զրույցը լրագրողների հետ ավելի շատ սթափության կոչ էր մեր հայրենակիցներին, ովքեր դեռ հավատում են իշխանության տարածած ստին ու կեղծիքին։
Սյուզաննա Բադալյան



