Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:
Էլեկտրասյան կոտրվելու հետևանքով նաև վնասվել է մեկ այլ բետոնե էլեկտրասյուն:
Էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրել են նշված տարածքը և արդեն աշխատանքներ են սկսել՝ վնասված էլեկտրասյուները նորով փոխարինելու ուղղությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



