«Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից
ПОЛИТИКАՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը վերջերս այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիների հիշատակին։
Եռաբլուրում Մանուկյանը զրույց ունեցավ լրագրողների հետ։ Նրա խոսքերն ու մեկնաբանությունները հստակ արտահայտում են ազգային արժեքների պահպանում և հայրենիքի պաշտպանություն դիրքորոշումը, որոնց հարցում իշխանությունը թերանում է։
«Եթե պիտի ստի կայսրությունը կերտած այս գոյանքները կառավարեն մեզ, իշխանություն ունենան, մենք գոյություն ունենալու իրավունք չունենք, պետականություն կկորցնենք», – նշել է նա։
Մանուկյանը անդրադարձավ նաև, թե ինչպես գործող իշխանությունը՝ կարծելով, որ ձայներ կհավաքի ընտրություններում, իրականում անտեսում է ժողովրդի պահանջներն ու ազգային ինքնությունը:
«Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն, դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն, թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տեւական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»։
Մանուկյանի խոսքով, Եռաբլուրում բարձրացված թեմաները ցույց են տալիս, որ ազգի արժանապատվության, ազատության և ազգային ինքնության պաշտպանության համար անհրաժեշտ է գործող իշխանությունից անկախ ձայն, որը հստակ և անվախ արձագանք կտա ցանկացած սպառնալիքի պարագայում:
Այսպիսով, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները դառնում են ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց, այլև ընդդեմ արժեքների անտեսման և պետականության հիմքերի խարխլման պայքարի խորհրդանշական հարթակ։
Մարիամ Գալստյան



