Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու
АНАЛИТИКАՎաղարշապատ համայնքում «Հայրենիք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու, հայտնի գրող Խաչիկ Մանուկյանը խորը ափսոսանք է հայտնել, որ Արցախյան ազատամարտի հայտնի հրամանատարներից Մեխակ Մեխակյանի որդին՝ Արգիշտի Մեխակյանը, համագործակցում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ «Ընտրարշավի այն հատվածը, որ եղա իր ծննդավայրում, այցելեցի Մեխակ Մեխակյանի շիրիմին՝ ևս մեկ անգամ հավաստելու նրա հերոս լինելը»,– Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,– նշել է թեկնածուն։
Ի դեպ, այս օրերին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Հանդիպումներն անցնում են ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Բնակիչների բարձրացված բազում խնդիրներին՝ Խաչիկ Մանուկյանն ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնում, որոնք իրական փոփոխությունների նոր փուլ կհանդիսանան ի բարօրություն վաղարշապատցու։
Ելենա Ազատյան



