Կանարյան կղզիներում ուժեղ ալիքները երեք մարդու քշել տարել են օվկիանոս
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուժեղ ալիքները Կանարյան կղզիներում երեք մարդու կյանք են խլել․ ալիքը նրանց Ատլանտյան օվկիանոս է տարել մակընթացության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Արտակարգ ծառայությունների տվյալներով, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել Տեներիֆե կղզու ափին տեղի ունեցած չորս տարբեր միջադեպերի հետևանքով։
Մեկ տղամարդ և մեկ կին զոհվել են, ևս մի քանի մարդ վիրավորվել է, երբ ուժեղ ալիքները նրանց տարել են օվկիանոս՝ Լա Գուանչա, Պուերտո դե լա Կրուս և Սանտա Կրուս դե Տեներիֆե համայնքներում։
Երրորդ տղամարդու մարմինը հայտնաբերվել է օվկիանոսում՝ Գրանադիլյայի մոտ գտնվող լողափի մոտ։
Իսպանական իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին մակընթացությունների և ուժեղ քամիների մասին՝ խորհուրդ տալով խուսափել առափնյա արահետներով քայլելուց և վտանգի չենթարկվել՝ փորձելով լուսանկարել կամ տեսանկարահանել փոթորկոտ ծովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



