Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, որ Ռուսաստանի առաջնությունը զգալիորեն ուժեղ է Սերբիայի առաջնությունից, սակայն Սերբիայում հանդես գալու գլխավոր առավելությունը եվրագավաթներում խաղալու հնարավորությունն է։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել անցած ամռանը՝ մոսկովյան «Լոկոմոտիվից»։
«Ես անկեղծ կլինեմ․ Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է։ Ռուսաստանում ֆուտբոլի մակարդակը երկու գլուխ բարձր է, և ես դա շատ լավ գիտակցում էի, երբ գալիս էի այստեղ։ Բայց Սերբիայում կա մի բան, ինչը, ցավոք, Ռուսաստանում այսօր բացակայում է․ եվրագավաթային խաղերը։
Օրինակ՝ այսօր դու խաղում ես «Սուբոտիցայի» հետ, իսկ երեք օր անց դուրս ես գալիս դաշտ «Լիլի» դեմ։ Սա լրիվ այլ արագություն և մտածողություն է պահանջում։ Այդ պատճառով՝ նույնիսկ ներքին առաջնությունում դու պետք է ամեն խաղին մոտենաս նույն պատասխանատվությամբ և չնայես՝ ով է մրցակիցը։ Դա այստեղ հիմնական սկզբունքն է։
Մենք չենք կենտրոնանում մրցակցի վրա․ մեր խնդիրն է պահել մեր խաղային դինամիկան և գործել այնպես, ինչպես կգործեինք Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի մրցակիցների դեմ», — ասել է Թիկնիզյանը «Коммент.Шоу» ալիքին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



