Թոշակառուներին գցում են նոր ծուղակի մեջ․ Հրայր Կամենդատյան
БЛОГՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թոշակառուներին գցում են նոր ծուղակի մեջ։
Հաջորդ տարի նրանք պարտավոր են լինելու ներկայացնել եկամուտների հայտարարագիր՝ 2025 թվականի համար։ Այո, հիմա այն լրացնելու է ՊԵԿ-ը, բայց հենց այստեղ է թաքնված խաղը․
ՊԵԿ-ը ըստ ամենայնի հետվճարները կհայտնաբերի և կճանաչի որպես հարկվող եկամուտ, և դրանց նկատմամբ կկիրառվի եկամտահարկի դրույքաչափը՝ մինչև 20%։
Այսինքն՝
հետվճար ստացած թոշակառուները փաստացիորեն ստիպված են լինելու վերադարձնել պետությանը այդ գումարի զգալի մասը՝ որպես հարկ։
Թող սա հիշեն բոլոր նրանք, ովքեր այսօր հիացած են «հետվճարի հրաշքով»․
երբ պետությունը քեզ տալիս է մի ձեռքով, բայց վերցնում՝ մյուսով, դա բարեփոխում չէ, դա ծուղակ է։
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



