Վարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու հնարավորությունից. փաստաբան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 20–րդ օրն է` մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու և համապատասխան խորհուրդներ ստանալու հնարավորությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց։
«Հիվանդանոցում նրան ցույց են տվել համապատասխան օգնություն, բայց դա չի նշանակում, որ պացիենտն արդեն առողջ է։ Քրեակատարողական ծառայությունը պարտավոր էր հոգալ նրա ապագա բուժումը, ինչն այս պահին փաստացի չի արվում»,– ասաց Փոստանջյանը։
Նա նշեց, որ այս պահին գնում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ` տեսակցելու իր պաշտպանյալին։
«Գնում եմ, որպեսզի նաև իրեն բուժող բժիշկը հնարավորություն ունենա իրեն հետազոտել։ Նա ունի սրտի հիվանդություն ու շաքարային դիաբետ, այս երկու մասնագետների մշտական հսկողության տակ պետք է լինի»,– ասաց պաշտպանը։
Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ օրեր առաջ Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել էր հենց մասնագիտացված բժիշկների վերահսկողությունից դուրս մնալու պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



