Ինչո՞ւ է Փաշինյանը վախեցած Սերժ Սարգսյանի ակտիվացումից
АНАЛИТИКАԵրրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նրա նկատմամբ կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։ Իշխանությունը գնացել է նման քայլի, քանի որ դատարանը նոյեմբերի 5-ին երկու անգամ մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը չի զլացել, հաղորդել է, թե առաջադրված հոդվածը 7–12 տարվա ազատազրկում է նախատեսում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել այժմ հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով։ Ընդ որում, ըստ Աշոտյանի, դեռ վեց տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը։ Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից՝ նշելով, թե սխալ են թարգմանել իր ասածները։ Միխայիլ Բաղդասարովը մահացել է 2020 թվականին։ Եթե նա ժամանակին հրաժարվել է այդ ցուցմունքներից, ինչպե՞ս են առանց կողմի մասնակցության դատարանում պնդելու այդ ցուցմունքների արժանահավատությունը։
Երրորդ նախագահի դեմ ահագնացող բռնաճնշումները ահագնացել են վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են իմպիչմենթի գործընթացը։ Եվ այժմ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է, որ արգելի Սարգսյանի ելքը երկրից, քրգործեր հարուցելով էլ նրան պահի անընդհատ լարվածության մեջ, խափանի ընդդիմության ծրագրերը։ Սա ընդամենը խոսում է փաշինյանական իշխանության վախերի մասին։
Շուշան Անտոնյան



