Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ Տաշիր ընկերությունների խումբը փութաջանորեն է օգտվում պետության տրամադրած արտոնություններից․ Լիլիթ Ղարաջյան
БЛОГԼիլիթ Ղարաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ Տաշիր ընկերությունների խումբը փութաջանորեն է օգտվում պետության տրամադրած արտոնություններից ։)) Դեռեւս օգոստոսին Գեւորգ Պապոյանի մեկ այլ նմանատիպ հայտարարությանը Ashot Farsyanը հրապարակել էր Տաշիր խմբի ստացած պետական աջակցությունների փաստացի չափերը (https://www.facebook.com/share/p/1G6ND7Npkv/?mibextid=wwXIfr) և նույնիսկ եթե դրան գումարենք նախարարի նշած վերջին ստացած արտոնության գումարը, ապա, նույնիսկ ֆինանսներից հեռու մարդու համար, պարզ կլինի, որ Տաշիր խմբի ընդհանուր շրջանառության մեջ այն կազմում է շա՜տ չնչին տոկոս։
Բայց սա չէ հարցը։
Եթե, ինչպես նախարարն է նշում, պետության տրամադրած արտոնությունների ամենամեծ շահառուն հանդիսանում է Տաշիր ընկերությունների խումբը, արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր մյուս տնտեսվարողները պարզապես բավարար չափով իրազեկված չեն օրենքով սահմանված հնարավորությունների մասին։



