Հարի Փոթերի մասին ութերորդ գիրքը լույս կտեսնի ամռանը
ОБЩЕСТВОԿախարդ Հարի Փոթերի մասին նոր, ութերորդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Little, Brown and Company հրատարակչությունը: Interfax-ը տեղեկացնում է, որ Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը գրել է գրող Ջեք Թորնի և ռեժիսոր Ջոն Թիֆանիի հետ: Սա վեպ չէ, ինչպես նախորդ մասերը, այլ պիես է: Ավելի վաղ հայտարարվել էր, որ պիեսը կներկայացվի Լոնդոնում հուլիսի 30-ին:
Գործողությունները տեղի են ունենում «Հարի Փոթերը և մահվան շնորհները» գրքում նկարագրված դեպքերից 19 տարի հետո:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



