Բաքվում քննարկել են «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական զլմ-ները հաղորդում են, որ այսօր Բաքվում ՀԿ-ների պետական աջակցության գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում:
Քննարկմանը նշվել է, որ Ադրբեջանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված ժողովում նախագահ Իլհամ Ալիևի ծրագրային ելույթը ՀԿ-ների համար նոր խնդիրներ է սահմանում. «Նույնիսկ ետկոնֆլիկտային շրջանում շարունակվում են Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձերը, ուստի հասարակական կազմակերպությունները պետք է ուժեղացնեն աշխատանքը Արևմտյան Ադրբեջանի թեմայով»:
Մոդերատորը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում խաղաղ ճանապարհով ադրբեջանցիների վերադարձը մարդու իրավունքների հիմնարար հարց է, ինչպես նշել է նախագահ Ալիևը։
Հետևեք մեզ՝ այստեղ



