Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Երրորդ տարին էր, որ հայտ էի ներկայացնում, երբեք չեմ հանձնվել». Ալբերտ Արմենակյանի երազանքի ճանապարհը՝ դեպի «Մանկական Եվրատեսիլ»

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

12-ամյա Ալբերտ Արմենակյանն, ով  Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծում Պատրիկ Ֆիորիի հետ կատարեց «Դլե Յաման» երգը՝ հուզելով ժյուրիի անդամներին, այս տարի Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին։  Tert.am Life-ը երգի պրեմիերայից առաջ զրուցել է Ալբերտի հետ ու պարզել նրա երազանքին հասնելու անցած ճանապարհը:

Երգի և տեսահոլովակի մանրամասները դեռ շատ չեն բացահայտվում, սակայն Ալբերտը վստահ է՝ բեմում ամենակարևորն է վայելելը։

«Սկսել եմ երգել հինգ տարեկանից։ Առաջին տեղը, որտեղ երաժշտական կրթություն եմ ստացել, Երգի պետական թատրոնն էր։ Զուգահեռ ընդունվեցի նաև Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Մինչև հիմա էլ այնտեղ եմ սովորում»,-պատմեց Ալբերտը։

Երգի պետական թատրոնը ավարտելուց հետո նա սկսել է հաճախել Զարուհի Բաբայանի երգի ստուդիա։
«Զարուհի Բաբայանն ինձ հետ շատ լավ է աշխատում։ Մենք իրար շատ լավ ենք հասկանում։ Կարևոր ելույթներից առաջ նա միշտ ինձ ոգևորում է և շատ կարևոր խորհուրդներ է տալիս։ Իսկ այս անգամ նրա առաջին խորհուրդը այն էր, որ ես պետք է վայելեմ բեմը, վայելեմ մրցույթի ամբողջ ընթացքը։ Սա շատ մեծ հնարավորություն է, և պետք է ներկայանամ իմ հնարավորությունների սահմաններում՝ ամենակարևորը՝ սրտով»։

Ալբերտը պատմում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու երազանք վաղուց է ունեցել։
«Այս անգամ երրորդ տարին էր, որ հայտ էի ներկայացնում։ Սա իմ երազանքն էր։ Շատ եմ աշխատել, երկար ճանապարհ եմ անցել։ Եթե չէր ստացվում, չէի հանձնվել։ Միշտ գնում էի դեպի երազանքս»։

Եզրափակիչ փուլին հրավիրված հարցազրույցի ժամանակ Ալբերտին սպասվում էր անակնկալ.
«Ինձ կանչեցին հարցազրույցի Հանրային հեռուստաընկերություն։ Ասացին, թե հարցազրույց են անում մասնակիցներին ավելի լավ ճանաչելու համար։ Բայց պարզվեց՝ դա անակնկալ էր։ Ինձ հենց այնտեղ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնեց, որ ընտրվել եմ՝ մաղթելով հաջողություն։ Էմոցիաներս անհնար է բացատրել։ Երբ երազանքը իրականանում է, դա բառերով պատմել հնարավոր չէ»։

Այժմ ընթացքի մեջ են երգի և տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները։
«Շատ փակագծեր չեմ կարող բացել։ Բայց կասեմ, որ այս տարի ձևաչափը մի փոքր այլ է և «Մանկական Եվրատեսիլ»ում նման ժանր վերջին տարիներին Հայաստանում չի եղել։ Շուտով ամեն ինչ կտեսնեք»,- նշեց մեր զրուցակիցը:

Երաժշտությունից բացի, Ալբերտը սիրում է նաև նկարել և ստեղծագործել արհեստական բանականության միջոցով։
«Ես պրոֆեսիոնալ չեմ նկարում, բայց երբ տանը մենակ եմ, սկսում եմ նկարել այն, ինչ զգում եմ այդ պահին։ Շատ եմ սիրում նաև արհեստական բանականության գործիքներով երաժշտություն ստեղծել ու պատկերներ գեներացնել: Դա իմ երկու սիրելի զբաղմունքներն են»,- պատմեց Ալբերտը:

Դպրոցում այս ընթացքում Ալբերտին բոլորն աջակցում են։
«Դասընկերներս շատ ուրախացան, երբ իմացան, որ ես եմ ընտրվել։ Դպրոցում էլ ըմբռնումով են մոտենում, որ երբեմն բացակայում եմ փորձերի պատճառով։ Շատ շնորհակալ եմ իրենց աջակցության համար: Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերության ամբողջ թիմին ինձ աջակցելու համար»։

Իսկ նրանց, ովքեր այս տարի չեն ընտրվել՝ Ալբերտն ունի մի պարզ, բայց կարևոր խորհուրդ.
«Երբեք չհանձնվել։ Երազանքը պետք է դարձնել նպատակ։ Եթե հավատան և աշխատեն, մի օր անպայման կկատարվի:

Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պատվով ներկայացնեմ Հայաստանը և ամենակարևորը՝ վայելեմ այս ամբողջ ճանապարհը, քանի որ սա իմ երազանքն է»,- անկեղծացավ Ալբերտը:

Հիշեցնենք, Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։ Ալբերտը հանդես կգա 5-րդ համարի ներքո, իսկ երգի պրեմիերան նախատեսվում է շուտով: 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян