Մեծ պատիվ է, որ մոտ տաս տարի ղեկավարել եմ Հայաստանի Զինված ուժերի հետախուզության վարչությունը․ Արշակ Կարապետյան
БЛОГՇնորհավո՜ր տոնդ՝ հետախույզ
Այսօր Հայոց բանակի այն մարտիկների տոնն է, ովքեր տեսնում են այն, ինչ մյուսները չեն տեսնում, լսում են այնտեղ, որտեղ ուրիշները լռություն են կարծում։ Հետախույզի աշխատանքը մշտապես եղել է հայրենիքի անվտանգության անտեսանելի վահանը:
Հետախույզները երբեք չեն գովում իրենց, չեն պատմում իրենց մասին, նաև հենց հետախույզն է, որ առաջինն է իրազեկում և անհրաժեշտության դեպքում կանխում հակառակորդի դավադիր քայլերը խաղաղության և թե պատերազմի ժամանակ։
Հետախույզները երբեք չեն գովում իրենց, չեն պատմում իրենց մասին, նաև հենց հետախույզն է, որ առաջինն է իրազեկում և անհրաժեշտության դեպքում կանխում հակառակորդի դավադիր քայլերը խաղաղության և թե պատերազմի ժամանակ։
Դուք միշտ առանձնանում եք Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմով, քաջությամբ, խիզախությամբ, պատվով ու արիությամբ և Հայրենիքի հանդեպ անկեղծ սիրով։ Մենք միշտ չէ, որ գիտենք Ձեր անունները, բայց սրտանց շնորհակալ ենք Ձեզնից, որ կյանքի համար մեծ վտանգով ծառայում եք մեր երկրին և մեր ժողովրդին:
Ինձ համար մեծ պատիվ է, որ մոտ տաս տարի ղեկավարել եմ Հայաստանի Զինված ուժերի հետախուզության վարչությունը։ Հպարտությամբ եմ հիշում իմ բոլոր հետախույզներին, ովքեր 2016 թվականին, քառօրյայից դեռևս ամիսներ առաջ դարանակալման էին Մատաղիսի և Թալիշի ուղղություններով։ Հենց նրանց գրագետ աշխատանքի շնորհիվ մարտական գործողությունների առաջին ժամերին հակառակորդի կարևորագույն ստորաբաժանումները չեզոքացվեցին։
Խոնարհում բոլոր հետախույզներին, որոնք այսօր էլ մարտական հերթապահության ժամանակ շարունակում են իրենց նախորդների ավանդույթները, ապահովում են մարտական խնդիրների հաջող իրականացումը: Ձեր աշխատանքից է կախված մեր տասնյակ հազարավոր զինվորների կյանքը, նրանց ընտանիքների ու մերձավորների ապագան։
Մենք՝ հետախույզներս, միշտ զեկուցում ենք ստույգ տեղեկություններ նույնիսկ այն ժամանակ, եթե գիտենք, որ դա վերադասին կարող է դուր չգալ, սովոր չենք ստել։ Միշտ ծառայել ու ծառայում ենք հայրենիքին, այլ ոչ թե անձերին։
Հարգելի ռազմական հետախույզներ, Դուք մեր երկրի հպարտությունն եք: Միշտ հավատարիմ մնացեք Ձեր զինվորական պարտքին: Թող հաջողությունը ուղեկցի Ձեզ ամեն քայլում, և հուսալի ընկերների աջակցությունը օգնի Ձեզ դժվար ծառայության մեջ: Մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն Ձեզ ու Ձեր հարազատներին:
Եվ երիցս փառք և հավերժ խոնարհում` մարտական գործողություններում իրենց կյանքով Հայաստանը պաշտպանած բոլոր հետախույզներին` անուն առ անուն:
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



