ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Եզրաս արք. Ներսիսյանի պարգևատրումը հստակ մեսիջ է ՀՀ կառավարությանը (տեսանյութ)
ВИДЕОԱզգային միասնության օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգրատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։
ՌԴ նախագահի կողմից արքեպիսկոպոս Տ. Եզրասի պարգևատրումը կարելի է դիտարկել որպես հստակ մեսիջ ՀՀ կառավարությանը՝ Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների դեմ, Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ, վերջին հարձակումների ֆոնին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրել էր, իբր, օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
«Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի ախպերը «КГБ»-ի գործակալ է, ու ոչ մի բան. ո՞վ ա հարց տալիս։ «КГБ»-ի գործակալ ա ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, ոչ մի բան, հենց տենց էլ պետք ա լինի։ Էս խելագարություն է, սենց բան ո՞նց կարա լինի»,- ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։



