2 մարդ զոհվել է, 3-ը՝ հոսպիտալացվել․ Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz, GAZ մակնիշների ավտոմեքենաները և Volvo մակնիշի բեռնատարը․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



