Արցախի ոչ նյութական ժառանգության և թատերական ավանդույթների վերականգնման ճանապարհին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
երածնված Ստեփանակերտի Վաղրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 12-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում (Մոսկովյան 3) կներկայացնի իր առաջին բեմադրությունը՝ «Արցախյան սիրո հեքիաթ» ներկայացումը, որը գրվել Ալեքսանդր Մանասյանի կողմից արցախյան բարբառով և եղել է թատրոնի վերջին բեմադրությունը Ստեփանակերտում՝ մինչև 44-օրյա պատերազմը։
Թատրոնի վերադարձը կյանքի է կոչվել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն նշանավորում է արցախյան թատրոնի նոր էջը, այլև հնարավորություն է տալիս մայրաքաղաքի հանդիսատեսին վերապրել արցախյան մշակույթի ջերմությունն ու մարդկային պարզությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



