Ծափաթաղում հուղարկավորում են փոքրիկ Տիգրանին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծափաթաղում այսօր կհուղարկավորեն երեք տարեկան Տիգրան Օգանեսովին, որը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից։ Փոքրիկի մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխային խեղդել է հայրը, ապա երեխայի մարմինը թաքցրել գյուղի տարբեր հատվածներում։ Նշենք, որ երեխայի հայրն արդեն իսկ կալանավորված է։
Այսօր՝ փոքրիկի հուղարկավորությունից հետո նաև գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը։
Հիշեցնենք, որ բացի երեքամյա տղայից, ընտանիքն ունի ևս երեք երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ երեքն էլ առողջական խնդիրներով։ Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները, որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։
Նշենք, որ փոքրիկ Տիգրանն ապրում էր ծնողների, տատ ու պապի, քույր-եղբայրների և հորաքրոջ՝ 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ։



