Երիտասարդական ԵԱ. Վարդգես Մարգարյանը զրո ստացավ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում +110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարդգես Մարգարյանը զրո ստացավ հրում վարժությունում եւ պայքարն ավարտեց առանց մեդալի:
Երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում միայն երկրորդ մոտեցումը հաջող կատարեց, որով բարձրացրեց 162 կգ: Այս վարժությունում նա 5-րդն էր:
Հրում վարժությունում առաջին եւ երկրորդ մոտեցմամբ ձախողեց 190 կգ-ը, երրորդ մոտեցմամբ՝ 192 կգ-ը եւ զրո ստացավ:
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Մերի Միսակյան (69 կգ) եւ Աննա Ամրոսյան (77կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (86 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):
Հետևեք մեզ՝ այստեղ
			
			
			
			
			
				
			
			
			


