Արդյո՞ք Տիգրանի մայրը տեղյակ է եղել, որ հայրը սպանել է փոքրիկին․ երեխայի հայրը կալանավորվե՞ց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում, Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց, հոկտեմբերի 27-ից, որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Այսօր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկին։
«Երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,– ասաց ՆԳ նախարարը։
Նախարարը նշեց, որ թեման կոմունիկացվել է տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի այդ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի։
MediaHub-ին Քննչական կոմիտեից նշեցին, որ անձի նկատմամբ (երեխայի հոր) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
MediaHub-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք երեխայի մայրը տեղյակ է եղել, որ հայրը սպանել է փոքրիկին, արդյո՞ք հարցաքննության ընթացքում այդ հանգամանքը պարզվել է, սակայն ՔԿ-ից պատասխանեցին, որ հարցաքննությունների հետ կապված այս պահին ձեռնպահ կմնան որևէ մեկնաբանություն հայտնել։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ
			
			
			
			
			
				
			
			
			


