Հովհաննավանքում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, ոստիկանությունն ինչու՞ չի միջամտել. հարց նախարարին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հովհաննավանքի տարածքում նախօրեին խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, և ոստիկանությունը, ներկա լինելով տարածքում, որևէ գործողություն չի իրականացրել խոչընդոտողների նկատմամբ։
«Սա ի՞նչ բացատրություն ունի» խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից։
«Ոստիկանությունը տեղում հասարակական կարգն ու անվտանգությունն է ապահովում։ Նմանատիպ կազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինեն։ Միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը, բնականաբար, բացառվել չի կարող։ Եթե որևէ մեկը կարծում է, որ կա վիրավորանք, զրպարտություն, արժանապատվությունը նվաստացնող ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ»,-ասաց Արփինե Սարգսյանը։
Նա նաև նշեց, թե ոստիկանությունը պատշաճ կարգով իրականացրել է իր առջև դրված խնդիրները։
Հետևեք մեզ՝ այստեղ



