Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան 11 հասցեում՝ տնակային ավանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետի տեղակալներ Դավիթ Գևորգյանի, Վաչե Եղիազարյանի, ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և խմբի պետ Արեն Փիլոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իրինա Դանիելյանը և Սուրեն Յարալյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



