Հայտնի մուլտֆիլմեր, որոնք վնասում են երեխայիդ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի մուլտֆիլմեր, որոնք վնասում են երեխայիդ
Շատ ծնողներ վստահ են, թե մուլտֆիլմերը միշտ բարի ու անվնաս են, սակայն հոգեբանները զգուշացնում են․ որոշ հայտնի մուլտֆիլմեր կարող են բացասաբար ազդել երեխայի վարքագծի և մտածողության վրա։
Ստորև ներկայացնում ենք մի քանի հանրահայտ մուլտֆիլմեր, որոնց բովանդակությունը մասնագետների կարծիքով՝ ոչ միշտ է օգտակար երեխայի հոգեբանական զարգացման համար․
«Մաշան և արջը»

Այս, առաջին հայացքից անմեղ մուլտֆիլմը, ունի մի խնդիր՝ գլխավոր հերոսուհին՝ Մաշան, անընդհատ խախտում է սահմանները, չի լսում մեծերին և անպատիժ մնում։ Հոգեբանները նշում են, որ փոքր երեխաները կարող են դա ընկալել որպես նորմ՝ մտածելով, թե ամեն ինչ կարելի է անել առանց հետևանքների։
«Թոմն ու Ջերին»

Դարավոր դասական այս մուլտֆիլմը լի է ֆիզիկական բռնությամբ․ հերոսները անընդհատ ծեծում են միմյանց, վնասում և ծաղրում։ Թեև դա ներկայացվում է որպես հումոր, փոքր երեխաների մոտ այն սովորեցնում է, որ ագրեսիան զվարճալի և ընդունելի է։
Օգգին և խավարասերները (Oggy and the Cockroaches)

Այս մուլտֆիլմում գերիշխում է անիմաստ աղմուկը, քաոսը և ագրեսիվ վարքագիծը։ Այն երեխայի վրա թողնում է գերբեռնվածություն, առաջացնում անհանգստություն և երբեմն էլ՝ նյարդային լարվածություն։
«Գրավիտացիոն ֆոլզ» (Gravity Falls)

Թեև ավելի մեծ տարիքի երեխաների համար նախատեսված է, փոքրերը հաճախ են դիտում այն։ Մուլտֆիլմում առկա են միստիկա, վախեցնող տեսարաններ և տարօրինակ կերպարներ, որոնք կարող են առաջացնել վախեր ու անհանգստություն։
«Սպունգ Բոբ» (SpongeBob SquarePants)

Հերոսները հաճախ խոսում են տարօրինակ, կոպիտ ձևով, ցուցաբերում անլուրջ վարքագիծ։ Հոգեբանների կարծիքով՝ այս մուլտֆիլմը կարող է խանգարել երեխայի կենտրոնացման կարողությանը և զարգացնել անհանգիստ վարք։
Փորձեք հետևել, թե ինչ է դիտում ձեր երեխան․
-
Ընտրեք բարի, հանգիստ և ուսուցողական մուլտֆիլմեր՝ օրինակ «Վիննի Փուխ», «Փոքրիկ Իշխան», «Դորա Հետախույզը»։
-
Դիտեք միասին և բացատրեք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։
-
Հիշեք՝ էկրանին երևացող ամեն բան երեխան ընկալում է որպես իրականություն։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



