Լոլիտան հայտնվել է տհաճ իրավիճակում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս էստրադային երգչուհի Լոլիտա Միլյավսկայան խարդախության զոհ դառնալու վախից հայտնվել է բավականին անհարմար եւ տհաճ իրավիճակում։ Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, այն բանից հետո, երբ փորձ են արել գողանալ «ԳոսՈւսլուգի» պետական ծառայությունների կայքի նրա օգտահաշվի գաղտնաբառը, նա դադարել է վստահել սուրհանդակային ծառայությունների հաղորդագրություններին։ Լոլիտան պատմել է, որ մի անգամ իրեն զանգահարել է սուրհանդակը եւ ինքը հայհոյանքով պատասխանել է՝ «ուղարկելով գրողի ծոցը»։ Մինչդեռ մոռացած է եղել, որ համերգային շրջագայության ժամանակ երեք մեծածավալ գրքերի գնման պատվեր է արել՝ քրիստոնեական սրբանկարչության վերաբերյալ։ Արդյունքում, քիչ է մնացել, որ զրկվեր թանկարժեք գրքերից։ Ընդ որում, առաքման ծառայությունից մեկ շաբաթ է պահանջվել, որպեսզի կարողանա երգչուհուն համոզել, որ ինքն իրոք նման պատվեր է արել եւ իրենք ընդամենը պատվերի առաքումն իրականացնողներն են եւ ոչ թե խարդախներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



