Փաշինյանի դատարկ «պատարագն» ու Կարապետյանի լեփ-լեցուն համագումարը
ОБЩЕСТВОՇաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էր: Չնայած իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսին, այսօր, նախորդ կիրակի օրվա պես, Հովհաննավանքում իշխանությունները կարողացել են հավաքել ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը քպ֊ականներ էին ու ոստիկաններ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել:
Բոլոր դեպքերում, մեր աղբյուրներից ստացված բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին»:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



