Չեխիայում Լեհաստանի հետ սահմանին հայտնաբերել են 110 միավոր չպայթած հրետանային արկ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու օր շարունակ պայթուցիկ նյութերի վնասազերծման գծով ոստիկանության աշխատակիցներն աշխատել են Չեխիայի անտառում՝ Լեհաստանի հետ սահմանային անցակետի մոտ, Օրլիցկի լեռներում, հաղորդել է Novinky-ն։
Հայտնաբերման մասին հաղորդում ստանալուց հետո նրանք գտել են ավելի քան 100 պատմական զինամթերք։ Գտածոն, հավանաբար, կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների հետ։
Արկերը հայտնաբերվել են երեքշաբթի, երբ նշվում էր Չեխիայի ազգային տոնը՝ Հանրապետության օրը։ «Կեսօրից կարճ ժամանակ անց 48-ամյա մի տղամարդ զանգահարել է արտակարգ իրավիճակների համարին 158 եւ հայտնել, որ Օրլիցկի լեռներում, Բարտոշովիցեի սահմանային անցակետից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող անտառում գտել է զինամթերքի նմանվող առարկա»,- ասել է ոստիկանության մամուլի քրատուղար Կարոլինա Մախաչկովան։
Ռոկիտնիցե-վ-Օրլիցե լեռների ոստիկանությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր, շրջափակել տարածքը եւ նախնական հետաքննություն անցկացրել։ «Իրազեկիչը մեզ հայտնել է, որ անչափահաս որդու հետ մետաղական առարկաներ փնտրելիս մետաղական դետեկտորի միջոցով մոտ 30 սանտիմետր խորության վրա հանդիպել է կասկածելի մետաղական առարկայի»,- ավելացրել է մամուլի քարտուղար Կարոլինա Մախաչկովան։
Գտածոյի բնույթից ելնելով՝ ոստիկանությունը դեպքի վայր է կանչել արկերի վնասազերծման մասնագետի։ Նա ժամանել է երեքշաբթի կեսօրին եւ սկսել է հետաքննությունը։ Առաջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 105 միլիմետրանոց հրետանային 28 փամփուշտ, 75 միլիմետրանոց մեկ փամփուշտ եւ 105 միլիմետրանոց երկու փամփուշտ։ Աշխատանքները դադարեցվել են երեկոյան, տարածքը մշտապես հսկվում է ոստիկանական պարեկախմբերի կողմից ամբողջ գիշեր։
«Աշխատանքները վերսկսվել են հաջորդ օրը։ Տեղակայվել է նաեւ ծանր տեխնիկա։ Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 105 միլիմետրանոց հրետանային 110 փամփուշտ, 75 միլիմետրանոց 13 փամփուշտ եւ երեք փամփուշտ»,- ավելացրել է Մախաչկովան։ Զննությունից հետո բոլոր զինամթերքներն անվտանգ տեղափոխվել են հատուկ պահեստ։
Հետևեք մեզ՝ այստեղ



