Թալան Փաշինյանի ձևով. պետական միջոցները՝ յուրայիններին
АНАЛИТИКАՀՀ վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության մոտ 540 հազար դոլար է հատկացրել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին 2020-25 թթ.-ին։ Հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող ՀԿ-ի ղեկավարը Փաշինյանի մերձավորներից է՝ ոմն փիլիսոփա Վարդան Ազատյանը, որը 2024 թ. Փաշինյանի անձնական որոշմամբ նշանակվել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նաև վարչապետին կից հանրային խորհրդի անդամ։
Ազատյանը 2019 թ. գիրք է հրապարակել «Ովքեր արեցին հեղափոխությունը» վերնագրով, որտեղ արված մեջբերումներն էլ դարձել են Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հիմքը։ Որևէ այլ արժանիք նշված անձը չունի՝ բացի հայ հանրության մեջ վտանգավոր, ինքնությանը հարվածող նարատիվներ տարածելուց։ Իսկ դա, պարզվում է, բոլորովին էլ անվարձահատույց չէ։ Կես միլիոն դոլարից ավելի գումար՝ 5 տարում, ռեկտորի ու հանրային խորհրդի անդամի պաշտոն։
Ահա այսպես՝ պետական միջոցները գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության, նվիրաբերվում են իշխանության սպասարկուներին։ Թալանը պոզով-պոչով չի լինում։
Արփի Ալեքսանյան



