Մեկնարկեց Կիբեռանվտանգության իրազեկման արշավը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որը կշարունակվի նաև մյուս մարզերում։ Այս մասին Ֆեյսբուքիր իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Արշավի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը դպրոցականների, մանկավարժների և ծնողների շրջանում։
Այսօրվա միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մարդ։
Իմ ելույթում անդրադարձել եմ կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյքերի և ապատեղեկատվության թեմաներին։ Թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ անցկացրել ենք քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով, իսկ ՀՏՀԳ կենտրոնի մասնագետները ներկայացրել են թվային հիգիենայի հիմնական սկզբունքները։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



