«Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկար ժամանակ անց առաջին անգամ կմարզվեն «Կամպ Նոու» մարզադաշտում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկար ժամանակ անց առաջին անգամ կմարզվեն «Կամպ Նոուում», հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
2022 թվականից ի վեր մարզադաշտը վերանորոգման փուլում է, և թիմը տնային խաղերն անցկացնում է այլ մարզադաշտում։ Չնայած վերանորոգումը դեռևս չի ավարտվել, «Բարսելոնան» արդեն իրավունք ունի այնտեղ խաղալու։ Գործող թույլատվությունը կատալոնացիներին թույլ է տալիս խաղ անցկացնել 26 հազար հանդիսականի ներկայությամբ, սակայն ակումբի ղեկավարությունը ակնկալում է, որ այս սահմանաչափը կբարձրացվի մինչև 45 հազար։ Միայն այդ դեպքում «Բարսելոնան» իր տնային հանդիպումները կրկին կանցկացնի «Կամպ Նոուուն»։
Թիմի մարզումը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին, բաց կլինի երկրպագուների համար։ Տոմսերը կարժենան 5 եվրո ակումբի անդամների համար և 10 եվրո՝ հանրության համար։ Հասույթը կուղղվի բարեգործական նպատակներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



