Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանյան 4 թանգարան ներկայացրին յուրահատուկ նախաձեռնություններ Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում Հայաստանի չորս թանգարանները միավորվեցին՝ ներկայացնելու արվեստի, նորաձևության և մշակութային ժառանգության միաձուլման բացառիկ նախաձեռնություններ։ «Կերպի ձևը» ընդհանուր թեմայի ներքո յուրաքանչյուր թանգարան հանդես եկավ ինքնատիպ ցուցադրությամբ՝ բացահայտելով նորաձևության և կերպարվեստի, ավանդույթի և նորարարության փոխկապակցվածությունը։
Ցուցահանդեսները նախաձեռնել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը, Մշակույթի զարգացման հիմնադրամը։

Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեցին հայ դիզայներների հագուստներ, որոնք ստեղծվել էին թանգարանի մշտական
ցուցադրության գործերից ոգեշնչվելով։ Քսանհինգ հայ դիզայներներ ներկայացրին հագուստներ, որոնց հիմքում ընկած էին ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստի տարբեր դարաշրջանների վարպետների ստեղծագործությունները։



Դիզայներները ոգեշնչվել էին Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Գարզուի, Ժանսեմի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հովնաթանյանի և այլոց աշխատանքներից՝ ստեղծելով ժամանակակից ձևերի մեջ արտահայտված արվեստ։

Ռուսական արվեստի թանգարանում բացվեց ցուցահանդես, որը ներկայացրեց նորաձևության երկակի բնույթը։ Ցուցադրությունը համադրեց ռուս հայտնի նկարիչ Արթուր Ֆոնվիզինի (1882–1973) «Կնյազևսկայա Տատյանա Բորիսովնայի դիմանկարը» ջրաներկ աշխատանքը (երկկողմանի՝ հակառակ կողմում նատյուրմորտով) և Moment of White բրենդի զգեստների հավաքածուն։



Այս եզակի համադրությունը ցույց տվեց կերպարվեստի և ժամանակակից նորաձևության փոխազդեցությունը՝ ընդգծելով դրանց միջև եղած լարվածությունն ու ներդաշնակությունը։

Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանը ներկայացրեց ցուցահանդես, որը միավորեց 20-րդ դարի հայկական արվեստը և ժամանակակից նորաձևությունը։ Անցյալ տարվա հաջողված նախաձեռնությունից ոգեշնչված՝ այս տարի էլ այցելուները հնարավորություն ստացան տեսնելու նոր ձևով վերաիմաստավորված Փարաջանովյան աշխարհը։

Հայ դիզայներներ Վահան Խաչատրյանը և Մանե Մելիքյանը ներկայացրին իրենց աշխատանքները՝ ստեղծված Փարաջանովի արվեստից և գեղագիտական մոտեցումներից
ներշնչված։ Ցուցադրությունը վերածեց թանգարանը նորաձևության և արվեստի ստեղծագործական երկխոսության հարթակի։


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ցուցադրությունը միավորեց ավանդականը և ժամանակակիցը, բացահայտելով հայկական ստեղծագործական միտքի շարունակականությունը։ Թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված նմուշները՝ ժանեկագործություն, ասեղնագործություն, մաքրամե, կանացի տարազներ, ինչպես նաև արծաթի զարդարվեստ՝ զուգաթելի և հատիկի տեխնիկաներով, ներկայացրին հայ վարպետների նրբաճաշակությունն ու արհեստավարժությունը։
Ավանդական արվեստին զուգահեռ ցուցադրվեցին ժամանակակից մոտեցումներ՝ TUMO ստուդիաների ուսանողների Hand by hand-ի կողմից ստեղծված հսկայական
ձեռագործ աշխատանքները և LOOM WEAVING բրենդի զգեստները, որոնք խորհրդանշեցին նոր սերնդի ջանքերը՝ վերաիմաստավորելու հայկական գործվածքի ավանդույթները։
«Կամրջելով անցյալը և ներկանը» հիշեցրեց, որ մշակույթը կենդանի է այնքան ժամանակ, որքան այն զարգանում է՝ պահպանելով արմատները և ներշնչելով նորարարությանը։
Ցուցադրությունները թանգարաններում շարունակվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»