Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին․ երեխայից դեռևս հետք չկա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզում շարունակվում են երեքամյա Տիգրանի որոնումները, սակայն առայժմ երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ նոր տեղեկություն չի ստացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում»,– նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ փրկարարական և ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են որոնումները տարբեր ուղղություններով։
Մարզպետը նաև անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին այն մասին, որ երեխայի եղբայրն անընդհատ ձեռքը տարել է կոկորդին։ Նրա խոսքով՝ այդ վարքից կարելի է ենթադրել, որ երեխան, հնարավոր է, փորձում է հասկացնել, որ չի կարող խոսել, սակայն այս վարկածը դեռևս հաստատված չէ։
Սարգսյանի խոսքով՝ որևէ վարկած չի բացառվում, քննվում են բոլոր հնարավոր տարբերակները։ Նա նաև հայտնել է, որ առաջիկայում մարզպետարանը ֆինանսական աջակցություն կտրամադրի Տիգրանի ընտանիքին, որը համարվում է սոցիալապես անապահով։
Գեղարքունիքի մարզպետը նշել է նաև, որ երեխայից այս պահին որևէ հետք չկա։
Հետևեք մեզ՝ այստեղ



