3-ամյա Տիգրանին որոնո՞ւմ են Սևանա լճում ու ափամերձ հատվածներում․ ի՞նչ է հայտնի
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը, ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ»,- նշեցին ՆԳՆ-ից։
MediaHub-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են թե՛ գյուղում, թե՛ հարակից շրջաններում։
Բացի այդ, MediaHub-ի տեղեկություններով՝ փրկարարներն արդեն սկսել են որոնել նաև Սևանա լճի ափամերձ հատվածում, Սևանա լճում, սակայն փոքրիկի տնից բավականին հեռու է Սևանա լիճը։
MediaHub-ն ուղիղ եթերով լուսաբանում էր Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, Տիգրանի մայրը մեզ հետ զրույցում նշեց․ «Տիգրանին առավոտյան եղբայրն է տարել մանկապարտեզ, հետո ես տեսել եմ բակում խաղալիս։ Խաղում էր տան դեմը, չորս անց կեսից չկա, աշխատանքից եկա, մտա տուն, տեսա երեխան չկա։ Ես չգիտեմ՝ ուր գնացած կլինի, հեռու գնացած չի լինի, երբ նկատեցինք, որ երեխան չկա, սկսեցինք ման գալ, իսկ հետո զանգահարել ենք 911»։
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն)։
Հետևեք մեզ՝ այստեղ



