Շախմատի աշխարհի գավաթում Հայաստանն ունի 5 մասնակից
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 5 շախմատիստով:
Հնդկաստանի Գոայում քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 206 գրոսմայստեր: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով` պարտվողը դուրս է մնում գավաթի խաղարկությունից:
Գավաթի խաղարկությունում կխաղարկվի շախմատի հավակնորդների մրցաշարի 3 ուղեգիր: Այն կմեկնարկի նոյեմբերի 1-ին ու կեզրափակվի նոյեմբերի 26-ին:
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/10/29/174708
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



