Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի nրսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ստացվել է ահազանգ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված թռչնի ու կենդանու մսեղիքի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն, Ա.Ա.-ն Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։
Ապօրինի որսված թռչունների, նապաստակների մսեղիքն առգրավվել և հանձնվել է ՀՀ ՊՆ N զորամաս։
Որսագողության գործիք հանդիսացող «ԻԺ-27» և «YILTIZ» տեսակի որսորդական զենքերը ևս առգրավվել են, դրանց բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 402.000դր. չափով։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



