Նաիրի Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Կիևյան 2Բ հասցեում հանդես կգամ մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Օրեր առաջ ուղերձով դիմել էի ձեզ՝ նշելով, որ եկամուտների համատարած հայտարարագրմանը վերաբերող օրենքի ընդունումից և հրապարակումից հետո հանդես կգամ նոր ուղերձով և ասելիքով։
Ասուլիսի ընթացքում կպատասխանեմ ձեր բազմաթիվ հարցերին, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության ընդունումից հետո առաջացած տարընթերցումներին և երկիմաստություններին։ Հայ հասարակությանը կներկայացնեմ այս թեմայով մեր վերջնական դիրքորոշումն ու ուղերձը։
Այս պահին միայն հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք մեր արդար պայքարը, որին արդեն միացել է ավելի քան 700,000 քաղաքացի»,-գրել է նա։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



