«Նոան» հաղթեց «Արարատին»՝ բարձրանալով լավագույն քառյակ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 11-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ, գրում է ArmSport.am-ը։
«Նոայի» կազմում դուբլ գրանցեց թիմի բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը՝ համապատասխանաբար 44-րդ և 66-րդ րոպեներին։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գուստավո Սանգարեն՝ 3։0։
Այսպիսով, այս խաղից հետո Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 21-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Արարատը» 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



