Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 52.5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։
Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում է՝ 45.94 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.16 մլրդ դրամով կամ 15.47%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։
Երրորդ տեղում ԶՊՄԿ-ն է, որը վճարել է 36.17 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 47.48 մլրդ դրամով կամ 56.77%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։
Չորրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 34.89 մլրդ դրամ, ինչը 2024թ. 36.33 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 1.45 մլրդ դրամով կամ 3.99%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։
Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 31.89 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը։
Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 24.99 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։
Սի Փի Էս Էներջի Գրուպը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.38 մլրդ դրամ կամ 7.85% աճ։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը կրկին 7-րդ հորիզոնականում էր։
Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 18.19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 4.69 մլրդ դրամով կամ 34.71%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։
Իններորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 16.7 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 78.35%-ով կամ 7.34 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։
Տասնյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը, որը մուծել է 16.28 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.88%-ով կամ 2.35 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։
Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են, բանկային, տեխնոլոգիաների, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները։
Ընդհանուր ցուցանիշներ
Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 296.56 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.78%-ով կամ 21.56 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 318.13 մլրդ դրամ)։
Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 823.18 մլրդ դրամ՝ +6.64% կամ 51.24 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,439.34 մլրդ դրամ՝ +116.13 մլրդ դրամ կամ 8.78%։
1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 20.6%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57%։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ 383.05 դրամ), ապա՝ Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 774.22 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.15 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 3.76 մլրդ դոլար։