Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է․ Նաիրի Սարգսյան
БЛОГՀոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այդ օրը խորհրդարանում հնչած կրակոցները խլեցին մեր պետության համար անմիջական վտանգ չներկայացնող, այլ՝ Հայաստանը սիրող և նրա ապագային հավատացող մարդկանց կյանքերը։
Նրանք իրենց գաղափարներով ու նվիրվածությամբ խորհրդանշում էին Հայաստանի պետականության ուժը և լուսավոր ճանապարհը, որը մենք պետք է շարունակենք։
Մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ և վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնություն, որը սպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը։
Թող նրանց հիշատակն ապրի որպես հավերժ վկայություն մեր ժողովրդի միասնության և հայրենասիրության»,- գրել է նա:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



