Գողացել է «Lexus»-ի կողային հայելիների ապակիները․ գողությունը բացահայտվել է, կատարողը որոնվում է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 33 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 51-ամյա Սիրանուշ Գ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի ժամը 20։00-ից մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Աբովյան փողոցի 33 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակուն թողնելով տելեգրամյան ալիքի հղում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 35-ամյա Նարեկ Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



