Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Հայտնաբերվել են Սարդուր 2-րդի և Արգիշտի 1-ինի սեպագրերը. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866 – ծնվել է լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:

1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:

1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:

1920 – ծնվել է ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

1923 – ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:

1925 – դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:

1926 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1950 – պեղումների ժամանակ հայ գիտնական Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա՝ ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:

1973 – վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1981 – Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ Էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է, իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:

2007 – վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:

2012 – Երևանի Դավիթաշեն համայնքի Սասնա Ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար (Կուբաթլու) շրջկենտրոնը և մի շարք գյուղեր:

2022 – ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

ԱՇԽԱՐՀ

473 – Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:

1147 – Ռեկոնկիստայի և երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսաբոն քաղաքը և գրավել այն:

1400 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:

1415 – տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1647 – վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային ճնշաչափի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:

1825 – ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:

1839 – անգլիական Մանչեսթեր քաղաքում տեղադրվել է գնացքների երթևեկության՝ աշխարհում առաջին չվացուցակը:

1838 – ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:

1881 – ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասսոն:

1917 – տեղի է ունեցել Բոլ շևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլ շևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

1920 – կանադական չորս նահանգում ընդունվել է «չոր օրենքը»:

1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հեռարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ՝ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:

1945 – Չայ Կաշիի ղեկավարած Չինաստանի կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:

1955 – ամերիկյան «Tappan Company» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:

1962 – Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1962 – Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը անձնական ուղերձ է ուղղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդիին, որտեղ համաձայնություն է տվել հրթիռները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:

1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան. ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:

2001– թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:

2010- 7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայից և Սումատրայից արևմուտք գտնվող Մենթավայ կղզիների շրջանում, որը առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:

2023 – ԱՄՆ–ի Մեն նահանգի Լյուիստոուն բնակավայրում տեղի է ունեցել հրաձգություն, ավելի քան 18 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян